Բանգկոկի արյունոտ ահաբեկչության համար պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել, սակայն երկրի իշխանությունները գիտեն, թե ով է կազմակերպել այդ հանցագործությունը: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը, գրում է ntv.ru-ն:
Բանգկոկի կենտրոնում ահաբեկչության վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվի, սակայն որոշել են փակել մայրաքաղաքի դպրոցները:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` զոհվել է 20 մարդ, այդ թվում մի քանի օտարերկրացի, ավելի քան 120 մարդ վնասվածքներ են ստացել: