ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան իրեն այցելության գնացած ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին եւ հայ-կազակական միավորման ներկայացուցիչ, գնդապետ Կարեն Զադոյանին այդպես էլ Պարույր Հայրիկյանը չընդունեց:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լեւոն Օրլովը լրագողներին տեղեկացրեց, որ. «Հայրիկյանն  իրեն լավ է զգում, ինքն է որոշում՝ ում հետ շփվի, ում հետ՝ ոչ: Ում հետ ուզում է շփվել, շփվում է»:
Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը առանց Հայրիկյանի կարծիքը հաշվի առնելու մտեն նրա հիվանդասենյակ: 
Հայրիկյանի խոսնակ Սուսաննա Գրիգորյանը լրագրողներին միանգամայն այլ բան ասաց. որոշողը Հայրիկյանը չէ, այլ՝ բժիշկները. «Ասել են նրան հանգստանալ է պետք մոտ 6 ժամ: Դրանից հետո թույլ կտան այցելությունները»:




Լրահոս