ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված կառավարությունը նախագիծ ընդունեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին որոշման նախագիծը»:

Նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի փոխնախագահ  Ներսես Երիցյանը, ում խոսքով, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ: Նախագիծը նախապես ընդունվել է ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից:




Լրահոս