15 տարի առաջ այս օրը տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուղիղ 15 տարի առաջ՝ 1998 թվականի փետրվարի 3-ին,  նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այդ մասին նա տեղեկացրեց հեռուստատեսային ուղերձով, իսկ ավելի ուշ՝ իշխանությունից հեռանալու մասին խոսեց իր թիմակիցների հետ նախագահական նստավայրում կայացած վերջին հանդիպման ժամանակ:  
Թե ինչ է զգում առաջին նախագահը 15 տարի անց, պարզ չէ: Բայց փաստ է, որ այսօր եւս նա մեկուսացել է քաղաքական դաշտից այնպես, ինչպես արեց 15 տարի առաջ: Հետաքրքիր կլիներ լսել նրա խոսքերը 15 առաջվա Հայաստանի ու այսօրվա Հայաստանի մասին՝ հատկապես, որ այս ընտրապայքարին եւս նա հրաժարվեց մասնակցել:
Նկատենք, որ 15 տարի առաջ եւս, ինչպես այսօր, Տեր-Պետրոսյանը շարունակում է իրեն շրջապատող շատ անձանց համար մնալ չհասկացված: Եւ այն ժամանակ եւ հիմա այդպես էլ շատ մարդիկ չհասկացան, թե ինչու գնաց հրաժարականի ճանապարհով. առաջին դեպքում իշխանության ղեկից, երկրորդ դեպքում՝ ընդդիմության:




Լրահոս