Այսօր Մալաթիա-Սեբաստիայում կացնահարված 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի եղբայրը քիչ առաջ իրավապահներին պատմել է, որ ինքն է կատարել եղբոր սպանությունը: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, բերման է ենթարկվել սպանվածի 27-ամյա եղբայրը:
Armlur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ եղբայրների կռիվը երկար տարիների պատմություն ունի: Նրանք նախկինում բազմիցս վիճաբանություններ են ունեցել կենցաղային տարբեր հարցերի շուրջ: Մի անգամ նույնիսկ վեճն ավարտվել է դաժան ծեծկռտուքով: Եղբայրներն իրար դեմ չեն բողոքել, գործը կարճվել է: Ի դեպ, նրանք միասին էին բնակվում: Իսկ տղայի դին հայտնաբերել է մայրը:
Մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը պատմել է, թե ինչպես է կացնահարել քնած եղբորը: Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահները դեպքից անմիջապես հետո փնտրել են Վլ. Կարապետյանի եղբորը՝ սպանության մեջ կասկածելով հենց նրան: