ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակումը կարող է հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ին, փարիզցիները համաձայնվել են 33-ամյա շվեդին վաճառել ցածր գնով, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է մեկ տարի անց:
«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը բարձր աշխատավարձ ունի և նրան կրկին վաճառել հնարավոր չի լինի», – նշել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչին ցանկանում է ձեռք բերել նրա նախկին ակումբ «Միլան»-ը: