Հանրապետությունում կան փակ եվ դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ փակ է Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը, դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան գյուղի ավտոճանապարհները: ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա¬պարհ¬ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:  Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:




Լրահոս