«Իսլամական պետություն»-ը բաց պատերազմ է պլանավորում 2017-ին. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանում հայտնաբերված ԻՊ-ին պատկանող «Իսլամական խալիֆաթի, Մարգարեի խալիֆաթի հակիրճ պատմությունը» անվամբ փաստաթուղթը վկայում է այն մասին, որ խալիֆաթի հայտարարման 5-րդ փուլը կուղեկցվի 2017թ.-ին «բաց պատերազմով», գրում է Корреспондент.net-ը` հղում անելով Mail Online-ին:

Փոխանցվում է, որ տվյալ փաստաթղթի իսկությունը հաստատել է ԱՄՆ ռազմական հետախուզության պաշտոնաթող ղեկավար Մայքլ Ֆլինը: Ամերիկյան հետախուզությունում մեկ այլ աղբյուր հայտնել է, որ «մինչ աշխարհն ականատես է լինում Իրաքում և Սիրիայում գլխատումներով տեսանյութերին, ԻՊ-ը շարժվում է դեպի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա»:

Աղբյուրի կարծիքով` Հարավային Ասիայում ԻՊ-ի ռազմավարությունը նման է աճպարարի գործողությունների, այսինքն` տարբերվում է անկանխատեսելիությամբ:




Լրահոս