
Փետրվարի 3-ին` ժամը 13.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և չի ցանկանում իջնել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի