Դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ ծեծի գործի նյութերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն: Նույն օրը, նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝ քր. դատ. օր.-ի 180-րդ, 181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Հիշեցնենք, որ ընկերության տնօրենի կնոջ խոսքով ծեծի պատվիրատուն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:




Լրահոս