Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ քաղաքացուց ոստիկանության Գուգարքի բաժնում փետրվարի 3-ին՝ ժամը 22.00-ին, ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի հարակից անտառից դեպի գյուղ է ընթանում փայտանյութով բեռնված առանց պետհամարանիշների “ԶԻԼ-157” մակնիշի ավտոմեքենա:
 
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Դեբեդ գյուղում ստուգման է ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ն.-ի “ԶԻԼ 157” մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի համար վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ փայտանյութը նույն օրը, ժամը 15.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, պատրաստել է ինքը` Դեբեդ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատելով 2 ծառ: Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս