22-ամյա կապանցին անչափահասի հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ:

Անչափահասի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու, սեռական բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 22-ամյա բնակիչը 2015թ փետրվար-մայիս ամիսներին պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 22-ամյա երիտասարդը 2015թ օգոստոսի 17-ին ձերբակալվել է։  Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս