Երկրաշարժի պատճառով առանձնատուն կորցրած անօթեվան ընտանիքները չեն փոխհատուցվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության ընդունած համապատասխան հայեցակարգի համաձայն, մինչև 2013-ը պետք է լուծվեն երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները: Սակայն այն չի ներառում երկրաշարժի հետևանքով առանձնատներ կորցրած քաղաքացիներին։ Շիրակ-կենտրոնը հրապարակած իր այս հայտարարությամբ հարց է բարձրացնում. ի՞նչ տարբերություն կորցրած տունը սեփակա՞ն է եղել, թե՝ բազմաբնակարան շենքի բնակարան։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։
 
ՀՀ կառավարության “Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգիե համաձայն նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները:
Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթևան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն և ոչ ասենք բնակարաններ բազմաբնակարանային շենքերից: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփական տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան:
Գյումրիում անլուծելի թվացող բնակարանային նման խնդրի առաջ կանգնած տասնյակ ընտանիքներից մեկն է քաղաքի կենտրոնական հատվածում, վաղուց տեղական իշխանությունների կողմից օտարված տարածքում գտնվող տնակներից մեկում բնակվող, Հայոց բանակի երկու երիտասարդ սպաների մայր Ռուզաննա Մխիթարյանի ընտանիքը:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս