Այսօր առաջատար մոդելյեր Կոկո Շանելի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1883 թվականի օգոստոսի 19-ին է ծնվել ֆրանսիացի առաջատար մոդելյեր Գաբրիել Բոնյոր Շանելը, ով առավել հայտնի է Կոկո Շանել անունով: Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։

Կոկո Շանելը 18 տարեկանից աշխատել է պատրաստի հագուստի խանութում՝ որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգել է կաբարեում։

coco-chanel-photo-by-douglas-kirkland

Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։ Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդյունաբերող Արթուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացվում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, որտեղ է մինչ այսօր։

images

1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։ Այդ ժամանակ Շանելը աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ։

chanel

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ford»ավտոմեքենային։

Chanel-Wallpaper-Desktop

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնեցՇվեյցարիա։

coco-chanel-1

1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։

194-14-91

1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհիՔեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։

Շանելը մահացել է 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում։ Նրա մահից հետո պահարանում միայն երեք զգեստ են գտել:




Լրահոս