Փետրվարի 3-ին, ժամը 21:53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում “HOWO” մակնիշի 40 A 49710 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1978 թ. ծնված Խուդադաթ Վալիյի Արդուլահիյին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ժամը 22.04-ին դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ-ում ոստիկանության հերթապահը: