Armlur.am-ի տեղեկություններով, այսօր գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, կողոպուտի դեպք է եղել նախկին «Կինոերևանի» մոտակայքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կողոպուտի մասնակիցն ակտիվիստ Մխիթար Մխիթարյանն է: Վերջինս, ինչպես հայտնի է, ակտիվ մասնակցություն ուներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի, ինչպես նաև «Ոտքի՛, Հայաստա՛ն» շարժման կազմակերպած ակցիաներին:
Ի դեպ, ինչպես մեզ հայտնի դարձավ, երիտասարդ ակտիվիստը կողոպտել է պարսիկ զբոսաշրջիկի՝ նրա պարանոցից ձգել-պոկելով ոսկյա շղթա:
Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ Մխիթար Մխիթարյանը տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: Նա հարցաքննվում է: