Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկավ Ժառանգություն խմբակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել “Ժառանգություն” խմբակցության կազմից: Այս մասին ԱԺ 5-րդ գումարման երրորդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 6-ին միասնական ցուցակով խորհրդարանում հայտնվելուց քիչ անց “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրեց “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Քոքոբելյանին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ, Քոքոբելյանը հերքեց՝ ի պատասխան հայտարարելով, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել։ Ի վերջո, հոկտեմբերի 22-ին Քոքոբելյանը դիմում ներկայացրեց՝ անկախ պատգամավոր դառնալու խնդրանքով։
Նշենք, որ անկախ պատգամավոր լինելու իրավունք ունեն համամասնական ցուցակի առաջին 3 հորիզոնականում գտնվողները։




Լրահոս