ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության ղեկավար, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին, և կարճ ժամանակ անց հեռացել ԱԺ-ից։
Ծառուկյանի ԱԺ-ից հեռանալու մասին Tert .am-ի տեղեկությունը հաստատեց նաև ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Ծառուկյանը չի շփվել լրագրողների հետ։
Նշենք, որ 5-րդ գումարման ԱԺ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ Գագիկ Ծառուկյանը գալիս է խորհրդարան։ Նա ներկա չի գտնվել անգամ 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկին՝ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Գագիկ Ծառուկյանը նաև ամենից շատ բացակայած պատգամավորն է։