Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 5-6-ին և 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում անձրև: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 05-06-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, 07-ի գիշերը ևս 2-4 աստիճանով, 07-ի ցերեկը և 08-ի գիշերը կնվազի 2-3, 08-ի ցերեկը և 09-ին կրկին կբարձրանա 3-5 աստիճանով:




Լրահոս