Նախագահականում հերթական ֆոտոսեսիան է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով: Ի դեպ, հրավերը հատուկ այնպես է ձեւակերպվելու, որպեսզի իշխանությունների սիրելի կուսակցությունները, որոնք սիրում են ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալ, չնեղվեն եւ համարձակ գնան նախագահական:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հրավիրելու է՝ «կուսակցությունների կարծիքները, այդ թվում առարկությունները լսելու համար»: Ուստի, ասենք, ՕԵԿ-ականները համարձակ կգնան հանդիպման եւ դուրս գալով՝ կհայտարարեն, որ իրենք գնացել էին իրենց առարկությունները ներկայացնելու: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից թերեւս ՀԱԿ եւ «Ժառանգությունը» հանդիպմանը չեն գնա, քանի որ ամբողջությամբ դեմ են հրապարակված նախագծին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս