Թեև կառավարության շենքում զով է, բայց մեր նախարարները հորանջում են ու հումոր անում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ կառավարության շենքում եւ հատկապես կառավարության նիստերի դահլիճում զով է, եւ աշխատանքի տրամադրող բոլոր պայմանները կան, բայց մեր նախարարները հորանջում են, հումոր անում, նիստի ընդմիջումներին տարբեր անձնական հարցեր լուծում, իսկ լավագույն դեպքում՝ անհաղորդ նստում ու հեռանում։ Երբ ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով, ապա վարչապետի 2008-ի հունիսի 3-ի որոշմամբ «Նախարարական կոմիտեներ» ստեղծվեցին, կառավարության նիստերի իմաստն ընդհանրապես վերացավ, վերածվելով ձեւական մի բանի՝ հանրության համար նախատեսված թատրոնի։ Իսկ թե ինչ քննարկումներ են տեղի ունենում «Նախարարական կոմիտեներում», ոչ ոք չգիտի, քանի որ դրանք փակ են լրագրողների եւ ըստ այդմ՝ հանրության համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս