Պաշտպանի առաջարկով Սահմանադրական դատարանը հստակեցրեց հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները։
Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, կայացրեց որոշում, որով սահմանափակեց հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները։
Խնդիրն այն է, որ հարկային մարմինը անձի կողմից հարկային պարտավորությունների պատշաճ չկատարման դեպքում կիրառում է հարկային արգելանք անձի գույքի նկատմամբ, մինչդեռ գոյություն ունեն հարկային պարտավորությունները ապահովող մի շարք այլ միջոցներ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր և այլն:
Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրականացվի միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ հնարավորությունների սպառման պարագայում և խիստ վերահսկելի ձևով: Այսինքն, հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանքը կարող է կիրառվել միայն այլ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր և այլ հնարավորությունների սպառման դեպքում և իրականացվելու է միայն դատական խիստ վերահսկողության պարագայում:
Հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կկանխարգելի հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից գույքի արգելանքի անհամաչափ կիրառման և չարաշահումների դեպքերը:
Պաշտպանի աշխատակազմ