Ռուբեն Հայրապետյանը ողջ մեղքը թիկնապահների՞ վրա կբարդի. հերթական միջադեպի «հերոսը» լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իրավապահներին կտրականապես հերքել է տեղեկությունը, թե ինքն է հրահանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկել: Ըստ ամենայնի, Հայրապետյանը համոզված է, որ Ավետիսյանը չի կարողանա ապացուցել, որ հենց Հայրապետյանն է նման հրահանգ տվել: Ի դեպ, այս դետալը կարեւոր է՝ ոչ միայն միջադեպը իրավական, այլ զուտ մարդկային տեսանկյունից գնահատելու համար:

Հասկանալի է, չէ՞, եթե Ավետիսյանին հաջողվի ապացուցել, որ հենց Հայրապետյանն է նման հրահանգ տվել, ապա վերջինս, մեղմ ասած, ամոթալի վիճակում կհայտնվի: Հո մեղքը չի՞ բարդելու միայն թիկնապահների վրա: Ի դեպ, այս պատմության մյուս «հերոսը»՝ «Տարոն-ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, ով Հայրապետյանին «կռվեցրել է» Ավետիսյանի հետ, պարզվում է՝ Հայաստանից դուրս է եկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հենց միջադեպի օրը՝ օգոստոսի 15-ին, մեկնել ՌԴ, իսկ ավելի կոնկրետ՝ Սոչի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս