![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/04//40402.jpg)
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 4-ին կազմել է 405,53 դրամ; Ուրբաթ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0,34%-ով կամ 1,38 դրամով: Բորսայում այսօր վաճառվել է 3,45 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 404-407 դրամ միջակայքում` նախորդ օրերի համեմատ էժանանալով 1 դրամով: