Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ է տարել ավանդական մինի-տուրնիրում, որը կոչվում է «Սանտյագո Բերնաբեուի գավաթ»: Այս տարի մադրիդյան ակումբը հաղթել էր թուրքական «Գալաթասարայ»-ին:
Առաջին գոլը խաղի 17-րդ րոպեին խփել էր Նաչոն` առաջ մղելով «Ռեալ»-ին: Երկրորդ խաղակեսում Ուեսլի Սնայդերը հավասարեցրեց հաշիվը: Այս հավասարությունը պահպանվեց մինչ 81-րդ րոպեն, մինչ Մարսելոն չխփեց իսպանական ակումբի համար հաղթական գնդակը: