«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում սպանել են հանրահայտ հետազոտող ու հնագետ, այնտեղ տեղակայված պատմական հնագիտական կենտրոնի տնօրեն Հալեդ Ասաադին: Այս մասին հայտնել է Սիրիայի հնությունների ու թանգարանների վարչության տնօրեն Մաամուն Աբդել Կերիմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դժվար է պատկերացնել, որ նման գիտնականին, ով այդքան մեծ ներդրում է ունեցել Պալմիրայի ու պատմության զարգացման համար, կգլխատեին»,- այսօր Al Arabia-ն մեջբերում է Աբդել Կերիմի խոսքերը:
Հալեդ Ասաադը սպանվել է 82 տարեկան հասակում, գիտնականը իր կյանքի 50 տարիները նվիրել է Պալմիրա պատմական համալիրի հետազոտություններին: