Թբիլիսիի Մետրոմշենի խիտ բնակեցված բնակավայրում հայ-վրացական դպրոց կբացվի, որը նախատեսված է 1000 աշակերտի համար, հայտնել են Վրաստանի կրթության նախարարության մամլո ծառայությունից:
«103 հանրային դպրոցը ամենախոշոր նախագծերից մեկն է ու վերջի 20-30 տարիների ընթացքում նման մասշտաբի շինարարություն չէր իրականացվել…»,- հայտարարել է Վրաստանի կրթության ու գիտության նախարար Թամարա Սանիկիձեն, ով տեղում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքի հետ:
«Նախագիծը կարևոր է, քանի որ սա խառը դպրոց է. սա վրացական դպրոց է, որտեղ կա մեծ հայկական բաժին… Մենք առավելագույնս ձգտում ենք օգնել էթնիկ փոքրամասնությունների, որպեսզի նրանք լիակատար ու լավ կերպով ինտեգրվեն ուսումնական գործընթացքում»,- նշել է Սանիկիձեն: