Երեկ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որի հետևանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նույն վարչական շրջանի 29-ամյա բնակիչ:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ նշված կրակոցներին նախորդել է վեճը, իսկ վիճաբանողների թիվն էլ բավական մեծ է եղել: Նրանք բոլորն էլ գտնվում են հիվանդանոցում: Վեճի մասնակիցներից դեռևս հայտնի է միայն վիրավորված երիտասարդը, նա էլ այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Այս գործով դեռևս ոչ ոք ձերբակալված չէ, իսկ պատճառը թերևս այն է, որ հրազենային վնասվածք ստացած երիտասարդը դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալու, քանի որ վիրահատվել է: