Անկարան Մոսկվային է հղել «Թուրքական հոսք»-ի հարցով համաձայնագրի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան Մոսկվային է հղել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման մասին միջկառավարական համաձայնագրի ծրագիրը, հայտնում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին:

Թուրքիայի էներգետիկայի նախարարը պարզաբանել է, որ Անկարան ակնկալում է ռուսական իշխանությունների արձագանքը փաստաթղթի շուրջ: Նա նաև հավելել է, որ Թուրքիայում ռուսական գազի վաճառքներն ընկել են 8%-ով ընթացիկ տարվա վերջին 5-6 ամիսներին:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան և Անկարան դադարեցրել էին «Թուրքական հոսք»-ի հարցով բանակցությունները, քանի որ Թուրքիային ռուսական գազի համար զեղչի տրամադրման շուրջ համաձայնության չէին հասել:




Լրահոս