Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը և երկուստեք հետաքրություն ներկայացնող այլ հարցերի: