Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատատակազմի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ մեկնել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ,-հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնից: Այցի շրջանակում կայացել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև երկկողմ հանդիպումներ:
Քննարկվել են համագործակցության ներկա վիճակը և առաջիկա ծրագրերն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև աշխատակազմերի միջև փորձի փոխանակման, սոցիալական, կրթության և մշակույթի հարցերի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքներին։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վերահաստատել է արդեն համագործակցության ծրագրերն առաջիկայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը: Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում։