ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը երեկ՝ 11:30-ից, բավական մարդաշատ էր: Ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի կազմակերպած բողոքի քայլերթի՝ հրապարակային հրավերքին առաջինն արձագանքել էին ոստիկանները՝ կանգնելով մայթին: Այնուհետեւ հավաքվեցին տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ, բազմաթիվ լրագրողներ՝ իրենց ներկայությամբ զորակցելով օրաթերթին եւ «ո՛չ» ասելով 3 մլն դրամանոց արժանապատվություն ունեցող Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցին ու դրա ապահովման միջոց կիրառված 3 մլն դրամանոց գույքային արգելանքին: ««Ժողովուրդ»-ը եղել է եւ կմնա օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», ««Ժողովուրդ»-ը ժողովրդի հետ է», «Թույլ չենք տա, որ ժամկետնանց ձու վաճառող պարոնը իշխի դատարանի վրա»՝ այսպիսի կարգախոսներով պաստառները ձեռքներին, «արդարություն» վանկարկելով՝ քայլերթն ուղեւորվեց նախ ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը գրավելու համար, ապա՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով արդարություն:




Լրահոս