ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տասնյակ մանր ու միջին գործարարներ օրերս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, եթե իրենց բարձրացրած հարցը չկարգավորվի: Նրանց վրդովմունքի առիթը ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որը մտադիր է Երեւանում՝ «Դալմա գարդեն մոլ»-ում, մասնաճյուղ բացել: Տեղական արտադրողները եւ մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ  «Կարֆուր»-ը, ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից սկսած մինչեւ սնունդ ներկրելու է», եւ այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի: «Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսեցին բացվել, կլանեցին շուկան, ու Երեւանում բազմաթիվ մանր խանութներ կամաց-կամաց փակվեցին: Հիմա պատկերացրե՛ք, թե ինչ կլինի, եթե այդ հիպերմարկետը բացվի»,-«Ժողովուրդ»-ին ասաց գործարարներից մեկը՝ առայժմ խնդրելով իր անունը չհրապարակել: Իսկ մյուսն էլ հռետորական հարց տվեց. ինչո՞ւ «Կարֆուր»-ը հիպերմարկետ չի բացում, օրինակ, Գյումրիում կամ Լեռնային Ղարաբաղում:




Լրահոս