Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանն արդեն դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նա գերմանական պարբերականի հետ զրույցում նշել է, որ իր հաջողության գաղտնիքը միայն քրտնաջան աշխատանքն է: «Ես վստահ եմ իմ ուժերի վրա և զգում եմ շրջապատող մարդկանց աջակցությունն ու վստահությունն իմ հանդեպ: Շատ երջանիկ եմ, որ վերջապես գտա իմ տեղը թիմում», – նշել է նա:
Հայ ֆուտբոլիստը նաև համեմատել է իր նախկին ակումբ «Շախտյոր»-ին և ներկայիս ակումբին: ««Շախտյորում» իմ գլխավոր առաջադրանքը գոլեր խփելն էր, քանի որ ակումբակիցներս ստեղծում էին գրոհներ և վերահսկում խաղը: «Բորուսիա»-ում ես կարող եմ կառավարել խաղը, խփել գոլեր և կատարել գոլային փոխանցումներ», – հավելել է նա: