Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում ընդդեմ Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ թուրք զինվոր է զոհվել, 3-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքկան «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Դիարբեքիրի տեղի իշխանություններին:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ նահանգային ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան Դիարբեքիրում ընդդեմ PKK օպերացիա է սկսել այն բանից հետո, երբ կուսակցության անդամները ամրակետեր են դրել Դիարբեքիրն ու Բինգոլը միացնող ճանապարհին:
Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ PKK որոշ անդամներ ևս վիրավորվել են: