ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներն իրենց զորակցությունն են հայտնում «Ժողովուրդ» օրաթերթին, որն այժմ գտնվում է իշխանական մամլիչ մեքենայի թիրախում: Զանգվածային որեւէ լրատվամիջոցի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտում ենք եւ համարում, որ նախընտրական շրջանում իշխանությունների սանձազերծած անփառունակ արշավը բացահայտ ճնշում է խոսքի ազատության վրա:
«ԳԱԼԱ»-ն կոչ է անում մեկընդմիշտ վերջ դնել առհասարակ որեւէ լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելուն միտված այսօրինակ անհաջող հնարքների կիրառման մեխանիզմներին, քանի որ նման երեւույթները վնասում են նախ եւ առաջ մեր երկրի հեղինակությանը եւ միջազգային վարկին:
Մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի որեւէ լրատվամիջոց չանցնի այն ճանապարհով, որը մենք ժամանակին հաղթահարել ենք:
Ուստի, եթե դատարանի որոշումը հանգեցնի նրան, որ «Ժողովուրդ» օրաթերթը չունենա հնարավորություն անխափան շարունակելու իր գործունեությունը, «ԳԱԼԱ»-ն պատրաստ է իր երեւանյան գրասենյակը՝ բոլոր տեխնիկասարքավորումներով հանդերձ, տրամադրել «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմին: Թերթը չպետք է դադարեցնի իր աշխատանքը, առավել եւս հիմա, երբ ընդամենը օրեր անց երկրում համապետական կարեւորագույն ընտրություններ են»:




Լրահոս