Մեզ համար առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ստորաբաժանումների և տարծքային կառույցների ղեկավարների հետ։ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, շրջակա միջավայրի հիգիենայի, աշխատանքի հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության, ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության, աղիքային և սեռավարակների համաճարակաբանության և մյուս բաժինների ղեկավարները նախարարին ներկայացրել են ոլորտներում իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև բարձրացրեցին առկա խնդիրները։

Արմեն Մուրադյանը հանձնարարել է խոր վերլուծություններ կատարել իրականացվող ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների արդյունքները գիտական հենքի վրա չափագրելու համար։
Նախարարը կարևորել է կենտրոնի դերը հիվանդությունների կանխարգելման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացման գործում հանրային կարծիք ձևավորելու գործում։

«Մեզ համար առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է։ Հանրային առողջապահական ծրագրերը մշակելիս կենտրոնը մեր հենարանը պետք է լինի»,-ընգծել է Արմեն Մուրադյանը` նշելով, որ կենտրոնն ունի անհարժեշտ ներուժը, մասնագիտական պատրաստվածությունը իր առջև դրված խնդիրները լուծելու համար։
Նշվել է, որ կանխարգելիչ, հանրային առողջապահական ծրագրերի արդյունքները տեսանելի են դառնում տարիների ընթացքում։

1995 թվականին, երբ երկրում արձանագրվում էր 45.5 հազար ծնունդ և շուրջ 31 հազար աբորտ, և ներդրվում էր ընտանիքի պլանավորման ծրագիրը, խիստ բացասական արձագանքներ եղան անգամ հանրային ճանաչում ունեցող անհատների կողմից։ Այսօր ծրագրի արդյունքում լուրջ հաջողություններ են արձանագրվել` վերարտադրողական տարիքի կնոջն ընկնող աբորտների միջին թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ, հղիության արհեստական վիժումները դարձել են անվտանգ։ Մինչև հիմա ընդդիմացողներ կան անգամ պատվաստումներին։ Մինչդեռ այս ծրագրի հաջողություններն ակնհայտ են ոչ միայն մեզ համար։ Այդ մասին նշում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները։

Բավական է նշել, որ եթե 2005թվականին երկրում արձանագրվել էր կարմրուկի 6.000 դեպք, ապա իրականացված միջոցառումների արդյունքում այս տարի ունեցել ենք 22, այն էլ` հիմնականում բերովի դեպքեր։
Այս առումով ընդգծվել է հանրային առողջապահական ծրագրերն առավել արդյունավետ միջոցներով բնակչությանն իրազեկելու կարևորությունը։
Նախարարն այլ հանձնարարական ևս տվել է աշխատանքներն առավել ճկուն և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։




Լրահոս