Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարության նիստին ներկայացնելու է Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է համայնքի ղեկավար Հունան Առաքելյանի` առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Գյուղապետը հիվանդ է բրոցելիոզով, եւ նյարդերը եւս չեն բավարարում, որ նա շարունակի իր աշխատանքը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հունան Առաքելյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ճիշտ է՝ գյուղապետի պաշտոնում չի կարող աշխատել, սակայն այս օրերին գլխավորում է Սերժ Սարգսյանի՝ Վերին Բազմաբերդի նախընտրական շտաբը:
ՀԻՎԱՆԴ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ