ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանը եւ Պետրոս Գեւորգյանը երեկ հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. ««ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի 18 հոդվածի պահանջով կուսակցությունները պարտավոր են համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է հրավիրել տարին մեկ անգամ։ Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 4-ին: Այսինքն՝ կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը։ Ըստ այդմ՝ Պետրոս Մակեյանի՝ կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մենք նախաձեռնել ենք «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գործունեությունն իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները»:




Լրահոս