«Կարծում եմ, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը նախապատվությունը կտա ՀՀ նախագահին՝ մեր թեկնածուին»:
Շահգալդյանի նման մարզպետերի ու ՏԻՄ ղեկավարների շնորհիվ ոչ միայն նրա ղեկավարած մարզում, այլեւ երկրի այլ հատվածներում էլ շատերը ստիպված «նախապատվությունը» կտան Սերժ Սարգսյանին, ինչը նշանակում է՝ նախապատվությունը կտան իրենց աշխատանքը պահելուն, այլ ոչ թե հեռացվելուն եւ գործազուրկների հսկայական բանակը լրացնելուն: Բայց, կարծում ենք, չարժե Կովալին մեղադրել, նա ընդամենը հրամաններ է կատարում՝ իհարկե, մոռանալով իր բուն պարտականությունների մասին: Ասենք՝ մարզի խնդիրները լուծելու փոխարեն Սերժ Սարգսյանի համար ձայներ է ապահովում: