ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատկերացրե՛ք, ես չլինեի այս ընտրարշավում՝ ի՞նչ էր լինելու. մեկը երգելու էր, մեկը քամի էր անելու, մեկը ձնագնդի էր խաղալու: Իսկ ես ասում եմ էն, ինչ բոլորդ գիտեք»:

Արամ Հարությունյան 168.am

Պատկերացնենք՝ Արամ Հարությունյանը եւ էլի շատերը չլինեին՝ ո՞ւմ «հանճարեղ» խոսքերով պետք է լրացվեր «Ժողովուրդ» օրաթերթի 4-րդ էջի «Բլթ»-երի սյունակը: Իսկ ի՞նչ պետք է անեինք ընտրությունների ժամանակ. այդ դեպքում մնացած թեկնածուները պարզապես չէին ունենա Արամ Հարությունյանի նման բավական լուրջ մրցակից, չէինք ունենա «հավերժ նախագահի թեկնածու» կատեգորիան, առանց Ա. Հարությունյանի նույնիսկ երգելու համար երգ չէինք ունենա, ձնագնդի խաղալու համար՝ ձյուն: Լավ է, որ նա կա, եւ հուսով ենք՝ կլինի նաեւ 2018-ին, 2023-ին, 2028-ին, 2033-ին, 2038-ին, 2043-ին, 2048-ին եւ այդպես շարունակ:




Լրահոս