«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի ունեցած մի պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, վերջինիս եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի միջեւ բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Դեսպանը պատգամավորից հետաքրքրվել է, թե նոր կուսակցություն հիմնելու վերաբերյալ նրա ծրագրերն ի՞նչ փուլում են, ինչին ի պատասխան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ գործընթացը դադարեցրել է, նաեւ համոզվել է՝ նոր կուսակցություն ստեղծելը անիրագործելի ծրագիր է եւ անիմաստ:
Սակայն այս երկխոսության ողջ հմայքն այն է եղել, որ Օսկանյանը փաստացի այնպես է դեսպանի հարցին պատասխանել, որ բոլորն այն լսեն: Հասկանալի է, որ Օսկանյանի խոսքն առավել շատ հասցեագրված է եղել իր կուսակիցներին, քանի որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նրա եւ ԲՀԿ-ում մնացածների միջեւ կարելի է ասել, որ կապը կտրվել էր: Հետագայում այդ խզումը առավել տեսանելի դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանը մտմտում է նոր կուսակցություն հիմնել: Բայց ինչպես երեւում է՝ նա այդ գաղափարից հրաժարվել է եւ ամենայն հավանականությամբ իր գործունեությունը կշարունակի հենց ԲՀԿ-ի շրջանակներում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: