Քննիչը Սպիտակի բնակչուհուն հայհոյել է ու սպառնացել սպանել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը Սպիտակի բնակչուհուն հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ է տվել: Այս մասին 53-ամյա կինը հայտնել է իրավապահներին: Սպիտակի բնակչուհին նշել է, թե օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննության ավարտից հետո միջանցքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչներից մեկը, որին ինքը դեմքով է ճանաչում, իրեն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ: Նյութերն ուղարկվել են ՀՔԾ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս