ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականը սկսվեց բարի լուրերի տեղատարափով: Հայտնիներից մի քանիսը ծնող դարձան: Հունվարի սկզբին լույս աշխարհ եկավ երգիչ Մայքլ Քոթանջյանի  դուստրը, ապա երրորդ անգամ մայրացավ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Mrs. Globe 2009» մրցույթների հաղթող Գոհար Հարությունյանը: Մինչ որդու՝ Մենուայի ծնվելը, գեղեցկուհին արդեն ուներ երկու դուստր: Օրեր առաջ հայր է դարձել դերասան Մխիթար Ավետիսյանը: Նա եւ Պարի պետական անսամբլի պարուհի Մարիանա Հակոբյանը դուստր են ունեցել. փոքրիկը ծնվել է 3,4 կգ քաշով, 49 սմ հասակով: Ծնողներն իրենց առաջնեկին Միլա են անվանել:




Լրահոս