«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել պատգամավորներին պատկանող ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերին եւ, առհասարակ, նրանց դատարանի միջոցով սնանկ ճանաչելու գործընթացին…
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է, լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել: Տեղեկացանք, որ 2015թ հուլիսի 31-ին «Էկոմիքս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից բռնագանձվի 2 միլիոն դրամ: «Կարին» ՍՊՆ-ն էլ իր հերթին է 2015 դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից պահանջելով 2 միլիոն դրամ:
Իսկ, ահա, «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ-ն ոչ միյան դիմել է Արաբկիր դատարան՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել 2 միլիոն դրամ, այլեւ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պատգամավորին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Սամվել Թադեւոսյանը բավարարել է:
Այսինքն՝ պատգամավորին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: