ՀԱՐՑ. Լսել եմ, որ մայրաքաղաքում բնակարան վարձակալելու դեպքում ե՛ւ տանտերը, ե՛ւ վարձակալը պետք է հարկ վճարեն: Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված դեպքում երկուսը (վարձատուն եւ վարձակալը) միասին հարկ չեն վճարում: Եթե վարձակալը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է (հարկային գործակալ չհանդիսացող), ապա վարձատուն պարտավոր է վարձավճարից 10% դրույքաչափով տարեկան կատարել եկամտային հարկի վճարում` տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնել տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ՝ մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: Իսկ եթե վարձակալը հարկային գործակալ է (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն), ապա նա վարձատուի փոխարեն կկրի եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորություն՝ վարձատուին վճարված վարձավճարից 10% դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու, պահելու եւ բյուջե փոխանցելու:
եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա թերեւս նորություն է, քանի որ վարձակալի եւ վարձատուի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունը սովորաբար կայացվում է բանավոր, եւ 3-րդ կողմի միջամտությունը` տվյալ դեպքում «փայաբաժինը», կարծում ենք, տհաճ անակնկալ է բոլոր վարձատուների եւ վարձակալների համար: