ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 1994թ. ստացել եմ տան վկայական, որի մեջ նշված է եղել, որ  տվյալ բնակարանի միակ սեփականատերը ես եմ, բայց այնտեղ գրանցված են եւս 5 հոգի (մայրս, հայրս, կինս, եղբայրս եւ իր կինը): 2008թ. ինձ տվեցին նոր վկայական, որտեղ գրված է, որ նշված գրանցված անձինք համարվում են համասեփականատերեր: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ով է համարվում այդ բնակարանի սեփականատեր:  

Մկրտիչ Հակոբյան (51 տարեկան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք փաստացի բնակվում են նրա հետ համատեղ, ՀՀ բնակարանային օրենսգրքի համաձայն՝ վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից եւ կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաեւ օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:
«ՀՀ պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեւակերպվում է կա՛մ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կա՛մ նրա ընտանիքի որեւէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Մինչեւ ՀՀ կառավարության 22.10.1997թ. «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի եւ անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» թիվ 465 որոշումն ուժի մեջ մտնելը (01.03.1998թ. կադաստրային համակարգին անցնելը), գործող կարգի համաձայն, նախկին սեփականության վկայագրերում որպես սեփականատեր նշվում էր միայն մեկ անձի (վարձակալի) անունը, իսկ ներկայիս, գործող օրենսդրության պահանջների համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում պարտադիր  նշվում են  բոլոր համասեփականատերերի անունները:  

շարունակելի
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկացած հարցում առկա որոշակիությունը գովելի է, մանավանդ երբ այն վերաբերում է մեր երկրում գործող օրենքներին:




Լրահոս