ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ 60 տարվա աշխատանքային ստաժ եւ 2-րդ կարգի հաշմանդամ եմ անժամկետ, բայց հաշմանդամության թոշակ չեմ ստանում: Որպես թոշակառու՝ ստանում եմ 60 000 դրամ թոշակ: Ուզում եմ իմանալ, թե հաշմանդամության համար ինչքան գումար պետք է ավելանա թոշակիս:

Սամվել Ստեփանյան (պատմաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:  
Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենuաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային uտաժի տարիների, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի եւ կենuաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Աշխատանքային կենuաթոշակը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`
Կ-ն կենuաթոշակի ամuական գումարն է,
Հ-ն` հիմնական կենuաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային uտաժի տարիները,
Ա-ն` աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենuաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը:
Մինչեւ 25 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,04, իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, պատասխանը մանրակրկիտ է եւ սպառիչ ու 60 000 դրամ կենսաթոշակ ստացող մեր ընթերցողին հավանաբար կբավարարի:




Լրահոս