Իբրահիմովիչը վերականգնվել է, բայց դեռ չի խաղա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերականգնվել է ծնկի վնասվածքից, սակայն, ամենայն հավանականութամբ, նա չի խաղա Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մոնպելյե»-ի դեմ խաղում, հայտնում է  L’Equipe-ը: Խաղը կայանալու է օգոստոսի 21-ին:

Հրատարակության տվյալներով, չորեքշաբթի 33-ամյա հարձակվողը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել էր ընդհանուր խմբում: Սակայն ոչ նա, ոչ էլ Անխել դի Մարիան, ով նույնպես մարզվել էր բոլորին հավասար, ամենայն հավանակությամբ, չեն հասցնի խաղի համար համապատասխան մարզավիճակ ձեռք բերել:




Լրահոս