Ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը Պուտինից քաղաքացիություն է խնդրել (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, 1988թ.-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռոյ Ջոնս կրտսերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական քաղաքացիություն է խնդրել, գրում է Lifenews-ը:

11903501_876731812420619_1888875073_n

Վլադիմիր Պուտինի և Ռոյ Ջոնսի զրույցը կայացել է Ղրիմում, ուր Ջոնսը ժամանել էր  «Մարտ Գասֆորտի լեռան մոտ» բռնցքամարտի միջազգային շոուին մասնակցելու համար:

Ռոյ Ջոնսը հարցրել է Պուտինին, թե ինչու է նա զբաղվել ձյուդոյով, ինչպես նաև նրանք քննարկել են մենամարտի պատմությունը: Վերջիններս համաձայնության են հասել այն հարցում, որ սպորտը` անկախ տեսակից, տղամարդուն տղամարդ է դարձնում և հնարավորություն է տալիս հասնել նպատակներին:

Ռոյը նաև ՌԴ նախագահից Ռուսաստանի քաղաքացիություն է խնդրել:

«Կարծում եմ, որ եթե ռուսական անձնագիր ունենամ, առավել հեշտ կլինի այցելել Ռուսաստան, քանի որ այստեղ մարդիկ սիրում են սպորտը, և այդ իսկ պատճառով ես սիրում եմ այս վայրը»,-նշել է Ջոնսը:




Լրահոս